Թուրքիան քննարկում է ՌԴ-ից С-400 համակարգերի նոր խմբաքանակ ձեռք բերելու հնարավորությունը

16:22   03 Մարտ 2021    165

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրն այսօր հայտարարել է, որ, չնայած Ամերիկայի Միացյալ Նահանգների ճնշմանը, Անկարան շարունակում է քննարկել Ռուսաստանից «Ս-400» զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակի ձեռքբերման հնարավորությունը:

Դեմիրի խոսքով՝ Թուրքիան աշխատում է նաև իր զինված ուժերն հզորացնելու ուղղությամբ՝ զարգացնելով սեփական պաշտպանական համակարգերը:

«Այս տարի կմեկնարկի «Սունգուր» և «Հիսար Ա+» համակարգերի մատակարարումը, իսկ ներկայում շարունակվում է «Սիպեր» հակաօդային պաշտպանության ներքին համակարգի զարգացումը», - մանրամասնել է նա:

Անդրադառնալով գնման գործարքի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշմանը, պաշտոնյան շեշտել է, որ «եթե Նահանգները մտածում է, որ դա կհուսահատեցնի ազգային որևէ որոշում կայացնելիս, ապա այն սխալ է մտածում»։

«Մենք ԱՄՆ պատժամիջոցների որևէ անմիջական ազդեցություն չենք նկատել: Տեսնենք, թե ինչպես կգործի CAATSA-ն (ԱՄՆ օրենքը պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին,-խմբ.), բայց այս պահին հստակ հետևանքներ չկան, մենք կսպասենք», - հավելել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները