Չավուշօղլու. Մենք աջակցում ենք Ադրբեջանի առաջարկած «3 + 3» հարթակին

16:46   03 Մարտ 2021    143

«Իմ վրացի գործընկերոջ հետ մենք քննարկել ենք տարածաշրջանային համատեղ նախագծեր, քայլեր, որոնք կարելի է ձեռնարկել տարածաշրջանում կայունություն հաստատելու համար՝ Ղարաբաղում հրադադարից հետո»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին՝ իր վրացի գործընկեր Դավիթ Զալկալիանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Մենք աջակցում ենք Ադրբեջանի առաջարկած «3 + 3» հարթակին: Վրաստանը որոշակի կասկածներ ունի այս հարցում, մենք ըմբռնումով ենք վերաբերվում դրան: Մեր աջակցությունը տարածաշրջանային համագործակցությանը, որին կմասնակցի նաև Վրաստանը, կաճի: Մենք մեծ նշանակություն ենք տալիս՝ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ համագործակցությունը», - ընդգծել է Մ. Չավուշօղլուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չավուշօղլու  


Վերնագիրի այլ պիտակները