Վրացական ընդդիմությունը չեղարկում է պետական հաստատությունների պիկետավորումը

17:09   03 Մարտ 2021    268

Ընդդիմությունը հրաժարվում է պետական հաստատությունների պիկետավորումից, իսկ խաղաղ ցույցերը շարունակվում են:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է «Աղմաշենեբելիի ռազմավարություն» կուսակցության անդամ Պաատա Մանջղալաձեն:

Ուժի մեջ է մնում մարտի 13-ին նախատեսված ակցիան:

Մնացած դետալները ընդդիմության առաջնորդները կքննարկեն հանդիպման ժամանակ, որը կկայանա այսօր «Միասնական ազգային շարժում» կուսակցության գրասենյակում:

«Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Լաշա Դամենիայի խոսքով՝ նման տակտիկայի դեպքում իշխող կուսակցությունը ստիպված կլինի բանակցությունների գնալ:

Վրաստանում քաղաքական ճգնաժամը սրվել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալությունից հետո: Ընդդիմությունը փողոց է դուրս եկել՝ պահանջելով քաղբանտարկյալների ազատում եւ արտահերթ ընտրությունների անցկացում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պաատա-Մանջղալաձե  


Վերնագիրի այլ պիտակները