«Աստծո կամքով, ես եռօրյա ուխտագնացության կմեկնեմ Իրաք: Ես վաղուց էի ցանկանում հանդիպել այս ժողովրդին, որն այդքան տառապել է»,- հայտարարել է հոգևորականը։
Բացի այդ, նա խնդրել է հավատացյալներին աղոթքով ուղեկցել իր ճանապարհորդությունը, որպեսզի այն տա սպասված պտուղները: Նա նաև հիշել է, որ Հովհաննես Պողոս Երկրորդ պապը ժամանակին ևս պատրաստվել է այցելել Իրաք, բայց դա նրան չի հաջողվել։
«Մենք չենք կարող երկրորդ անգամ հիասթափեցնել ժողովրդին: Եկեք աղոթենք, որ այս ուղևորությունը լավ անցնի», - ասել է հովվապետը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Հռոմի-պապ-Ֆրանցիսկոս