Իլոն Մասկը Տեխասում նոր քաղաք կստեղծի

18:05   03 Մարտ 2021    196

Ամերիկացի գործարար, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտնել է ԱՄՆ Տեխաս նահանգում նոր քաղաք ստեղծելու պլանների մասին։

«Տեխասում ստեղծելու եմ Սթարբեյզ (Starbase) քաղաքը»,- թվիթերյան էջում գրել է Մասկը:

Գործարարը պատմել է, որ իր քաղաքի տարածքը զգալիորեն ավելի մեծ կլինի Բոկա Չիկա գյուղից, որտեղ ներկայում գտնվում է SpaceX տիեզերակայանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացի այդ, Մասկը նշել է, որ քաղաքում շատ լավ են վերաբերվելու շներին, իսկ քաղաքի ղեկավարը կրելու է «դոժ» տիտղոսը (Վենետիկի (7-18-րդ դարերում) և Ջենովայի (14-18-րդ դարերում) հանրապետությունների ղեկավարներին տրվող տիտղոս, առաջացել է իտալական doge բառից, որը նման է անգլերեն dog՝ շուն բառին):

Նշենք, որ անցյալ տարվա վերջին Մասկը հայտնել էր, որ Կալիֆոռնիայից Տեխաս է տեղափոխվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլոն-Մասկ  


Վերնագիրի այլ պիտակները