Այնտեղ ասված Է, որ Եվրահանձնաժողովն (ԵՀ) աշխատում Է «թվային ենթակառուցվածքի սեղծման վրա, որը կդյուրացնի նման տեղեկաթերթիկների իսկության ստուգումը, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Ըստ որում նշված Է, որ այդ հարթակի ստեղծման տեխնիկական աշխատանքը կարող Է տեւել երկուսից մինչեւ չորս ամիս:
Bloomberg-ի տվյալներով՝ԵՀ-ն խնդրում Է Եվրամիության անդամ երկրներին այդ հարցի շուրջը դիտողությունները ներկայացնել մինչեւ մարտի վերջին պատվաստման տեղեկաթերթիկների մասին օրինագծի հրապարակումը:
Բացի դրանից, երկրները պետք Է մշակեն COVID-19-ից «ապաքինման ապացույցների» ընդհանուր մոտեցում, քանի որ առայժմ պազ չԷ, թե հիվանդություն տարած մարդը որքան երկար իմունիտետ ունի, եւ թե նրա օրգանիզմը նաեւ կայուն կլինի կորոնավիրուսի նոր տարբերակների նկատմամբ:
Մարտի 1-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել Է, որ ԵՀ-ն պատրաստվում Է մարտին ներկայացնելու կորոնավիրուսի դեմ պատվաստման միասնական հավաստագրի նախագիծը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ