ՌԴ-ում կորոնավիրուսի ծանրության աստիճանը կանխատեսող «հաշվիչ» են մշակել

20:38   03 Մարտ 2021    239

Ռուսաստանի Բժշկակենսաբանական դաշնային գործակալությունը «հաշվիչ» է մշակել, որը կանխատեսում է կորոնավիրուսային հիվանդության ընթացքի ծանրությունը:

Վերջինիս խոսքով՝ «հաշվիչը» թույլ կտա հիվանդության առաջին օրերին ավելի քան 90 տոկոս հավանականությամբ կանխատեսել վարակվածության աստիճանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սկվորցովայի խոսքով՝ «հաշվիչը» մշակվել է մեքենայական ուսուցման հիման վրա: Այն հասանելի կլինի բոլորին մեկ շաբաթից:

Մասնագետն ավելի վաղ հայտնել էր, որ կորոնավիրուսի երրորդ ալիքից խուսափելու համար պետք է երկու ամսում պատվաստել բնակչության 25 տոկոսին, այլապես 2021 թվականի մայիսին հիվանդության նոր բռնկում տեղի կունենա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները