Հնդկական արտադրության Covaxin պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ պայքարում 81% արդյունավետություն է ցույց տվել

21:47   03 Մարտ 2021    276

Հնդկական արտադրության Covaxin պատվաստանյութը, որն արտադրում է տեղական Bharat Biotech ընկերությունը, որը փորձարկումների երրորդ փուլի ընթացքում 81 տոկոս արդյունավետություն է ցույց տվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ փորձարկումներին մասնակցել են 18-98 տարեկան շուրջ 27 հազար մարդ: Հետազոտության մասնակիցներից մոտ 2500-ը 60-ից բարձր տարիքի են, իսկ 4500-ի մոտ ուղեկցող հիվանդություններ են եղել:

Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ Covaxin-ը մեծ կլինիկական արդյունավետություն է ցույց տվել կորոնավիրուսի դեմ պայքարում, ինչպես նաև նոր ի հայտ եկող շտամների դեմ:

Covaxin-ի կլինիկական փորձարկումների առաջին փուլը մեկնարկել է 2020 թվականի հուլիսին: Հնդկաստանում պատվաստման գործընթացը մեկնարկել է հունվարի 16-ին: Նախատեսվում էր առաջին փուլում պատվաստել 30 մլն մարդու, սակայն մինչ օրս պատրաստվել է 15.6 մլն բնակիչ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները