Ինչպես հատնում է Motor.ru-ն, եզակի սպորտքարը, որի վազքը կազմում է 9600 կմ, գնահատվում է 435 000 դոլար: 2016 թվականին Nissan GT-R մակնիշի մեքենան պատրաստել են SEMA թյունինգային մեքենաների ցուցադրության համար: Մեքենայի կատարելագործման աշխատանքներին մասնակցել են միանգամից մի քանի թյունինգային ընկերությունների մասնագետներ, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Արդյունքում մեքենան ամբողջովին մաքրել են գործարանային ներկից, որից հետո մեքենայի թափքի վրա բացառիկ զարդանախշեր են փորագրել: Արտաքին փոփոխություններից բացի մեքենայի սրահը ևս փոփոխությունների է ենթարկվել, մասնավորապես՝ ինտերիերի որոշ հատվածներ ևս ոսկեջրվել են:
Մասնագետներն աշխատել են նաև սպորտքարի ուժային համակարգի վրա: Տուրբինների տեղադրման շնորհիվ 3.8 լիտր ծավալային V6շարժիչի հզորությունը հասել է 900 ձիաուժի:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ