Քուվեյթում հրաժարվում են մասոնական խորհրդանիշներով ապրանքանշան գրանցել

08:02   04 Մարտ 2021    327

Քուվեյթի արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը հրաժարվել է մասոնական խորհրդանիշներով ապրանքանշան գրանցել, հաղորդում է New Khaleej-ը:

Գերատեսչության աշխատակիցն ասել է, որ ապրանքանշանները, որոնք «խախտում են հասարակական բարոյականությունը, էթիկայի կանոնները, վիրավորում են իսլամական կրոնը կամ որեւէ այլ դավանանք, կամ խաթարում են ազգային միասնությունը, արգելված են եւ չեն կարող գրանցվել», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ նոր ապրանքանշանը գրանցելու համար պահանջվում է մինչեւ 60 օր: Ապրանքային նշանի դեմ առարկությունների բացակայության դեպքում այն դառնում է դրա տիրոջ անձնական սեփականությունը, որն ունի այն պաշտպանելու իրավունք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քուվեյթ  


Վերնագիրի այլ պիտակները