Kaspersky-ն հայտնաբերել է նոր գաղտնագրող վիրուս

08:21   04 Մարտ 2021    319

«Կասպերսկու լաբորատորիան» հայտնաբերել է ռուսական ֆինանսական եւ տրանսպորտային ընկերությունների վրա թիրախային հարձակումների շարք՝ նախկինում անհայտ գաղտանգրող վիրուսի օգտագործմամբ:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:

Նշվում է, որ անցյալ տարվա դեկտեմբերից մինչեւ հիմա խարդախների զոհն են դարձել արդեն մոտ 10 կազմակերպություններ:

«Հարձակումներում, որի հետեւում կանգնած է RTM ռուսախոս խումբը, կիրառվում է նախկինում անհայտ Quoter գաղտնագրող ծրագիրը»,- նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ առաջին վիրուսները տարածվել են ֆիշինգային նամակներով: Ամենատարածված թեմաներն են եղել «դատարանի ծանուցագիրը», «վերադարձի դիմումը», «փակվող փաստաթղթերը» կամ «անցած ամսվա փաստաթղթերի պատճենները» եւ այլն:

Չարամիտները հետագայում փորձել են գումար փոխանցել հաշվապահական ծրագրերի միջոցով`վճարման հանձնարարականներում մանրամասները փոխարինելով վնասակար ռեկվիզիտով կամ ձեռքով՝ օգտագործելով հեռահասանելիության գործիքներ: Իսկ եթե խարդախներին դա չի հաջողվել, ապա գործի են դրել են Quoter-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Kaspersky  


Վերնագիրի այլ պիտակները