Սահմանվել է Երկրի վրա կենդանի ամեն ինչի անհետացման ժամկետը

08:40   04 Մարտ 2021    248

NASA-ի եւ Տոհոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ Երկիրը կկորցնի թթվածնով հարուստ մթնոլորտը հաջորդ միլիարդ տարում, ինչը կդառնա մոլորակի վրա կենդանի ամեն ինչի անհետացման պատճառ:

Ժամկետը սահմանվել է շնորհիվ մոդելավորման ,որի արդյունքները հրապարակվել են Nature Geoscience ամսագրում:

Հետազոտողները ստեղծել են Երկրի սիմուլյացիա այնպիսի գործոնները հաշվի առնելով, ինչպիսին են՝ կլիմա, աշխարհագրական ակտիվություն, կենսաբանական պրոցեսներ եւ Արեւի ակտիվություն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարզվել է, որ որքան տաք է դառնում Արեւը, այնքան մթնոլորտում ածխաթթու գազի պարունակությունը սկսում է ընկնել: Օզոնային շերտը եւս կանհետանա, հաղորդում է Lenta-ն:

Երբ ածխաթթու գազի մակարդակը հասնի ցածր կրիտիկական մակարդակի, դա կտեւի գրեթե 10 հազար տարի, բույսերն այլեւ չեն կարողանա ապահովել ֆոտոսինթեզը եւ կանհետանան: Մթնոլորտում թթվածինը եւս կնվազի, ինչը կործանարար կլինի ցամաքային եւ ծովային կենդանիների համար: Երկրի վրա կմանան միայն անաէրոբ միկրոօրգանիզմներ, ինչը նման է կենսոլորտին մինչ բարդ օրգանիզմների հայտնվելը:

Hayatsk.info

Հեշթեգներ: NASA  


Վերնագիրի այլ պիտակները