Ճապոնացի միլիարդատերը փնտրում է մարդկանց, ովքեր կցանկանան շրջագայել Լուսնի շուրջ

08:59   04 Մարտ 2021    290

Ճապոնացի միլիարդատեր, ZOZOTOWN հագուստի ընկերության հիմնադիր Յուսակու Մաեձավան 8 մարդուց բաղկացած խումբ է հավաքում, ովքեր կցանկանան շրջագայել Լուսնի շուրջ:

Այս մասին ասվում է նրա յութուբյան ալիքում, հաղորդում է Gazeta-ն:

Թռիչքը նախատեսված է 2023 թվականին Starship SpaceX տիեզերանավով: Թռիչքի հետ կապված բոլոր ծախսերը միլիարդատերն իր վրա է վերցնում: Հայտերն ընդունվում են մինչեւ մարտի 14-ը Տոկիոյի ժամանակով ժամը 23:59-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լուսնի շուրջ շրջագայությունը կտեւի 3 օր, հետավերադարձը կպահանջի եւս 3 օր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները