Իլոն Մասկը մեկնաբանել է Starship տիեզերանավի նախատիպի փորձարկումը

09:08   04 Մարտ 2021    276

Ամերիկացի գործարար, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Twitter-ում մեկնաբանել է Starship-ի փորձարկումը՝ հույս հայտնելով, որ տիեզերանավի նախատիպը հետագայում ավելի մեծ հաջողություններ կգրանցի։

Հատկանշական է, որ նախօրեին SpaceX ընկերության կողմից մշակված Starship SN10 տիեզերանավի նախատիպը պայթել է փորձարկումների ամբողջ ընթացքում առաջին հաջող վայրէջքից 8 րոպե անց, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Starship SN10-ը հաջող վայրէջք է կատարել»,- թվիթերյան էջում գրել է Մասկը՝ ապա պայթյունից հետո հավելել․ «SpaceX-ի թիմը հսկայական աշխատանք է կատարում։ Մի օր իրական հաջողություն կլինի այն, որ Starship-ի թռիչքները սովորական երևույթ դառնան»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները