Բլինկենը հայտարարել է, որ Իրանը միջուկային գործարքի հարցում «սխալ ուղղությամբ է շարժվում»

09:41   04 Մարտ 2021    310

Թեհրանը միջուկային գործարքի հարցում «սխալ ուղղությամբ է շարժվում»։

ԱՄՆ-ի հանրային հեռարձակման ծառայությանը տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«ԵՄ-ն, որը նախնական համաձայնագրի կողմերից մեկն է, մյուս բոլոր կողմերին՝ մեր եվրոպական գործընկերներին, ինչպես նաև Ռուսաստանին, Չինաստանին, Իրանին և ԱՄՆ-ին հրավիրել է հանդիպելու, որպեսզի քննարկենք միջուկային գործարքին վերադառնալու հարցը։ Մենք պատասխանել ենք «այո»։ Իրանը պատասխանել է «ոչ»։ Տեսնենք՝ ինչ են անելու ապագայում։ Մենք հստակ հասկացրել ենք, որ դիվանագիտական ճանապարհը բաց է։ Այժմ Իրանի հերթն է որոշել՝ համաձայն է նա, թե ոչ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն դիտարկում է հակաիրանական պատժամիջոցների չեղարկման հարցը, Բլինկենը պատասխանել է․ «Մենք հստակ հասկացրել ենք, որ Իրանը պետք է վերադառնա միջուկային համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների կատարմանը։ Եթե նա դա անի, մենք նույնպես կանենք մեր քայլը։ Եվ դա կներառի պատժամիջոցներ որոշ թուլացում։ Բայց այժմ հեռու ենք դրանից: Ցավոք, Իրանը սխալ ուղղությամբ է շարժվում»։

Երեքշաբթի Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիան հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ երկխոսություն սկսելու համար Թեհրանը պետք է համոզված լինի, որ Վաշինգտոնը կչեղարկի պատժամիջոցները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բլինկեն   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները