Եմենցի հուսիները հայտարարել են Ջիդդայում «Saudi Aramco»-ի օբյեկտին հարված հասցնելու մասին

11:50   04 Մարտ 2021    381

Եմենցի խռովարարների «Անսար Ալլահ» շարժումը (հուսիներ) մարտի 4-ի առավոտյան հարված Է հասցրել Ջիդդայում Saudi Aramco նաթընկերության օբյեկտին:

Այդ մասին, ինչպես հաղորդել Է Al Masirah հեռուստաալիքը, հայտարարել Է խռովարարների զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադային գեներալ Յահյա Սարիան:

Նրա խոսքով՝ օբյեկտին հարվածը եղել Է ճշգրիտ: Սաուդյան Արաբիան առայժմ չի հավաստել այդ տեղեկատվությունը:

Եմենում 2014 թվականի օգոստոսից շարունակվում Է դիմակայությունը կառավարական ուժերի եւ հուսիների զինված կազմավորումների միջեւ:

Այն առավել ակտիվ փուլ Է մտել 2015 թվականի մարտին երկիր Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ուժերի ներխուժումից հետո: Ավելի քան հինգ տարի շարունակվող հակամարտությունը հանգեցրել Է աշխարհում խոշորագույն հումանիտար ճգնաժամի:

ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 24 միլիոն եմենցիներ՝ երկրի բնակչության մոտավորապես 80 տոկոսը, հումանիտար օգնության կարիք ունի, իսկ ներքին տեղահանված անձանց թիվը գերազանցում Է 3 միլիոնը: Հուսիները սիստեմատիկաբար իրականացնում են գրոհներ, որոնց գլխավոր թիրախը մնում են Սաուդյան Արաբիան եւ նրա ենթակառուցվածքները: Փետրվարի 28-ին Սարիան հայտարարել Է, որ «Անսար Ալլահի» ուժերը գործողություն են իրականացրել թագավորության «թիկունքում»՝ գործի դնելով բալիստիկ հրթիռ եւ 15 անօդաչուներ: Դաշինքում պնդել են, որ կալանել են հրթիռը եւ վեց դրոններ:

Hayatsk.info

Հեշթեգներ: SaudiAramco  


Վերնագիրի այլ պիտակները