Վենեսուելայի նախագահը հայտարարել է երկրում կորոնավիրուսային վարակի «տարօրինակ դեպք» հայտնաբերելու մասին

13:53   04 Մարտ 2021    314

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի բրազիլական շտամով վարակման դեպք է գրանցվել, հայտնում է EurAsia Daily լրատվական կայքը։

«Ես այստեղ եմ, որպեսզի անմիջապես տեղեկացնեմ մեր բոլոր քաղաքացիներին և Առողջապահության համաշխարհային կազմակերպության Վենեսուելայում գործող հաստատությանը կորոնավիրուսի բրազիլական տարբերակի առկայության մասին», - ասել է նա Twitter- ում հեռարձակված ելույթի ժամանակ:

Ըստ Մադուրոյի, Վենեսուելայի բժիշկները Լա Գուայրա նահանգում հայտնաբերել են կորոնավիրուսային վարակի «տարօրինակ դեպք»: Վերլուծությունը հաստատել է, որ դա բրազիլական շտամն է: Վարակման այլ դեպքեր են հայտնաբերվել նաև Կարակասում և Միրանդա նահանգում:

Առաջին անգամ Բրազիլիայում կորոնավիրուսի նոր մուտացիայի հայտնաբերման մասին հայտնի է դարձել անցյալ տարվա դեկտեմբերի վերջին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները