Պոմպեոն չի բացառել, որ 2024-ին կառաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում

10:56   04 Մարտ 2021    269

ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն չի բացառել, որ հնարավոր է առաջադրվի երկրի նախագահի պաշտոնում 2024 թվականին կայանալիք ընտրություններում, եթե նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չառաջադրվի:

«Ես միշտ պատրաստ եմ եղել պայքարի: Ես մտածում եմ Ամերիկայի մասին: Մենք երկար ժամանակ է, ինչ մաս ենք կազմում պահպանողական շարժման: Ես ձգտում եմ շարունակել դա անել»,- Fox News-ի եթերում հայտարարել է Պոմպեոն։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում: Bloomberg-ը, հղում անելով սեփական իրազեկ աղբյուրներին, հաղորդել է՝ Թրամփը լրջորեն քննարկում է այդ հնարավորությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները