Թաջ Մահալում ռումբի առկայության վերաբերյալ ահազանգ է ստացվել

11:05   04 Մարտ 2021    288

Թաջ Մահալը փակվել է, իսկ զբոսաշրջիկները տարհանվել են այն բանից հետո, երբ Ուտտար Պրադեշ նահանգի ոստիկանությունն ահազանգ է ստացել ռումբի առկայության մասին, հայտնում է հնդկական ND TV լրատվականը։ Զանգը կատարվել է ոստիկանության թեժ գծին։

Իշխանությունները տեղում ստուգումներ են անցկացնում: Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ մինչ այժմ ռումբ չի հայտնաբերվել և որ շարունակվում են զանգահարողի ինքնությունը բացահայտելուն ուղղված աշխատանքները։

«Այսօր առավոտյան անհայտ անձը զանգահարել է և ասել, որ Թաջ Մահալում ռումբի պայթյուն կլինի: Ստորաբաժանումներն շտապ մեկնել են դեպքի վայր։ Մինչ այժմ, մեր դաշտային ստորաբաժանումները ռումբի հայտնաբերման մասին որևէ տեղեկատվություն չեն հաղորդել», - ասել է Ագրայի գլխավոր տեսուչ Ա Սաթիշ Գանեշը և հավելել, որ դա 99 տոկոս հավանականությամբ կեղծիք է։

Թաջ Մահալն զբոսաշրջիկների համար վեց ամիս փակ լինելուց հետո վերաբացվել էր 2020 թվականի սեպտեմբերին՝ կորոնավիրուսային խիստ սահմանափակումներով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թաջ-Մահալ  


Վերնագիրի այլ պիտակները