Մեկ օրում կատարվել է 2922 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 742038-ի:
Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նշված է Հայաստանի ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 173307 դեպք, որոնցից 164085-ն` առողջացած, 3208-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5194 պացիենտ:
Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 820 է:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Հայաստան