Պատերազմը, որը մենք մղել ենք մեր հողերի ազատագրման համար, տևել է 44 օր և ավարտվել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հաղթանակով: Մենք ազատագրեցինք մեր տարածքները , որոնք շուրջ 30 տարի գտնվում էին օկուպացիայի տակ»:
Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին մարտի 3-ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Պակիստանի ԶՈւ շտաբների միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Նադիմ Ռազայի գլխավորած պատվիրակության հետ տեսակապի ձևաչափով հանդիպմանը:
Երկրի ղեկավարը նշել է, որ պատերազմի առաջին իսկ օրվանից Պակիստանը համերաշխություն և աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին. «Պակիստանը հանդես եկավ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարման կողմնակից, որոնք պահանջում էին զորքերի անհապաղ և անվերապահ դուրսբերումն Ադրբեջանի օկուպացված տարածքներից, և դատապարտեց հայկական ագրեսիան: Սա իսկական եղբայրության և բարեկամության օրինակ էր: Հավանաբար գիտեք, որ Ադրբեջանում մարդիկ արտահայտեցին իրենց զգացմունքները՝ կապված Պակիստանի ժողովրդի, ձեր երկրի հետ. պատերազմի ընթացքում նրանք բարձրացրել են Պակիստանի դրոշները: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս մեր միասնությունն ու եղբայրությունը»:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Իլհամ-Ալիև