Ղրղզստանի նախագահի ֆեյսբուքյան օգտահաշիվը կոտրել են և նրա անունից մեկնաբանություններ արել

12:14   04 Մարտ 2021    266

Անհայտ անձինք կոտրել են Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի ֆեյսբուքյան էջը և նրա անունից թողել մի շարք մեկնաբանություններ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է Ղրղզստանի նախագահի մամուլի քարտուղար Գալինա Բայթերեքը:

«Նախագահ Սադիր Ժապարովի անձնական էջը Facebook սոցիալական ցանցում կոտրել են անհայտ անձինք: Նրանք այս էջից մեկնաբանություններ են թողել տարբեր հաղորդագրությունների տակ: Պետության ղեկավարը ոչ մի կապ չունի վերջին մեկնաբանությունների հետ, որոնք տեղադրվել են նրա ֆեյսբուքյան էջից»,-ասել է Բայթերեքը:

Նրա խոսքերով` «Սադիր Ժապարովը հարգանքով է վերաբերում հասարակության մեջ արտահայտված բոլոր կարծիքներին, այդ թվում ՝ քննադատականներին, այնպես որ նա իրեն երբեք թույլ չէր տա նման արտահայտություններ անել»:

Թե ինչ արտահայտությունների մասին է խոսքը, պետության ղեկավարի մամուլի քարտուղարը չի հստակեցրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղրղզստան  


Վերնագիրի այլ պիտակները