Նյու Յորքի նահանգապետը սեռական ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքների ֆոնին ներողություն է խնդրել

12:23   04 Մարտ 2021    315

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն սեռական ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքների ֆոնին նախօրեին ներողություն է խնդրել՝ հայտարարելով՝ չէր մտածում, որ իր քայլերով «կանանց անհարմար դրության մեջ է դրել»:

«Ես երբևէ որևէ մեկին անպատշաճ ձևով չեմ դիպչել։ Ես չեմ մտածել, որ ինչ-որ մեկին անհարմար դրության մեջ եմ դնում»,- ասել է Կուոմոն՝ առաջին անգամ անդրադառնալով մեղադրանքներին։

Նյու Յորքի նահանգապետի խոսքով՝ «լիովին հարգում և աջակցում է կանանց արտահայտվելու իրավունքը»։

«Ես ուզում եմ, որ Նյու Յորքի բնակիչներն ինձնից անձամբ լսեն այդ մասին։ Նախ, ես լիովին աջակցում եմ կանանց արտահայտվելու իրավունքին։ Եվ կարծում եմ, որ դա պետք է ամեն կերպ խրախուսել։ Հիմա հասկանում եմ, որ իմ պահվածքով նրանց ստիպել եմ անհարմար զգալ։ Դա դիտավորյալ չի եղել, և ես անկեղծորեն և խորապես ցավում եմ դրա համար։ Ինձ սարսափելի եմ զգում դրա պատճառով, և, անկեղծ ասած, շփոթված եմ, դժվար է այս մասին խոսել, բայց սա է ճշմարտությունը»,- հայտարարել է Կուոմոն։

Հիշեցնենք, որ Կուոմոյի երկու նախկին օգնականները՝ Շարլոտա Բենեթը և Լինդսի Բոյլանը, նրան մեղարդել էին սեռական ոտնձգությունների համար:Եվս մեկ կին Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյին մեղադրել էր անվայել պահվածքի համար։

33-ամյա Աննա Ռուքի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերին` իր ընկերների հարսանիքի ժամանակ, որին ներկա է գտնվել նաև Կուոմոն:

Կնոջ պնդմամբ՝ Նյու Յորքի նահանգապետը մոտեցել է իրեն և մի քանի բառ փոխանակելուց հետո բռնել է իր գոտկատեղիից։ Հանդիպելով Ռուքի դիմադրությանը՝ Կուոմոն, ենթադրաբար, ձեռքերը դրել է նրա դեմքին և փորձել է համբուրել նրա շուրթերը, ինչին ի պատասխան կինը շրջել է դեմքը՝ նահանգապետին պարզելով իր այտը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նյու-Յորք  


Վերնագիրի այլ պիտակները