ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել

12:35   04 Մարտ 2021    343

ՌԴ ԱԴԾ աշխատակիցները կալանավորել են Ռուսաստանի քաղաքացու, որը ահաբեկչություն էր նախապատրաստում Կալինինգրադի մարզի էներգետիկ օբյեկտում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնից:

«Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Կալինինգրադի շրջանի էներգետիկ օբյեկտի վրա ահաբեկչությունը: Ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, որը նախատեսում էր դա անել ներկայիս կառավարության նկատմամբ ատելությունից ելնելով», – հայտնում են կենտրոնից: Տղամարդը զբաղվել է նաև Կալինինգրադի շրջանի բնակիչների հավաքագրմամբ` ահաբեկչական գործողություններին մասնակցելու համար:

«Նրա բնակության վայրում հայտնաբերվել է ինքնաշեն պայթուցիկ սարք, դրա պատրաստման ուղեցույցներ և պայթուցիկ նյութերի սինթեզման բաղադրիչներ, ինչպես նաև վիրավորական բովանդակությամբ նյութեր Ռուսաստանի գործադիր և օրենսդիր մարմինների դեմ»,-տեղեկացրել են ԱԴԾ-ից:

Ձերբակալվածի դեմ քրեական գործ է հարուցվել: Լուծվում է նրա նկատմամբ կանխարգելիչ միջոց ընտրելու հարցը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   ԱԴԾ  


Վերնագիրի այլ պիտակները