BBC-ի փոխանցմամբ՝ մարտի 3-ին տեղի ունեցած ցույցերը բնութագրվել են որպես «ամենաարյունալին» վերջին մեկ ամսվա ընթացքում։ Իրավապահները մարտական փամփուշտներ են կիրառել ցուցարարների դեմ, սպանվել է առնվազն 38 մարդ։
Մյանմայում ռազմական հեղաշրջման դեմ բողոքի ակցիաները շարունակվում են փետրվարի 1-ից, երբ զինվորականները ձերբակալեցին Խաղաղության նոբելյան մրցանակակիր և իշխող կուսակցության ղեկավար Աուն Սան Սու Չժիին, երկրի նախագահ Վին Մյինին և կառավարության տարբեր անդամների։
Ռազմական հեղաշրջումը և դրան հաջորդող ակցիաների մասնակիցների դեմ ուժի կիրառումը միջազգային դատապարտման են արժանացել։ Մեծ Բրիտանիան կոչ է արել մարտի 5-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրել։ ԱՄՆ-ն էլ հայտարարել է, որ Մյանմայի զինվորականների դեմ կարող է լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կողմերին երկխոսության կոչ է արել։ Մյանմայի հարևան երկրները ևս մարտի 2-ին հատուկ հանդիպում էին անցկացրել Մյանմայում տիրող իրավիճակի շուրջ՝ զսպվածության կոչ անելով։
Մյանմայի զինվորականությունը հայտարարել է, որ զավթել է իշխանությունը, քանի որ, ըստ նրանց, կեղծվել են նոյեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Մյանմա