Ավստրալիայի ազգային պարկում ինքնաթիռ է կործանվել, կան զոհեր

14:14   04 Մարտ 2021    267

Ավստրալիայում Էքսմութ քաղաքից ոչ հեռու գտնվող Քեյփ Ռեյջ ազգային պարկում, թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է 9News պորտալը:

Նշվում է, որ Էքսմութ նավահանգստից թռիչք կատարած թեթև ինքնաթիռի որոնումը սկսվել է չորեքշաբթի երեկոյան այն բանից հետո, երբ օդանավը ժամանակին չի վերադարձել օդանավակայան, և դրա անձնակազմը դադարեցրել է կապը դիսպետչերների հետ:

Գիշերը փրկարարները հայտնաբերել են ինքնաթիռի բեկորները Քեյփ Ռեյջ ազգային պարկի ձորերից մեկում, որը գտնվում է մայրցամաքի արևմտյան ափին: Ողբերգության զոհ են դարձել օդանավի օդաչուն ու ուղևորը, որոնք մահացել են ընկնելուց անմիջապես հետո:

Զոհերի ինքնության մասին չի հաղորդվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները