«Առաջին տիեզերական». «Ռոսկոսմոս»-ը նոր թեմատիկ հեռուստաալիք է գործարկում

15:12   04 Մարտ 2021    304

Ռուսական «Ռոսկոսմոս» տիեզերական գործունեության պետական կորպորացիան 1HDTV (Первый ТВЧ) հեռուստաընկերության հետ համատեղ այսօրվանից գործարկում է արբանյակային և առցանց հեռուստատեսային «Առաջին տիեզերական» նոր հեռուստաալիքը:

Նշվում է՝ թեմատիկ հեռուստաալիքի եթերում կհեռարձակվեն նորություններ Ռուսաստանի տիեզերական արդյունաբերությունից, կցուցադրվեն գիտահանրամատչելի հաղորդումներ տիեզերքի կառուցվածքի մասին, կներկայացվեն թեմատիկ խաղարկային ֆիլմեր, այդ թվում՝ ռուսական և արտասահմանյան արտադրության:

Հեռուստաալիքը հասանելի կլինի արբանյակային և առցանց հեռուստատեսության հեռուստադիտողների համար:

Ալիքով կցուցադրվեն նաև ուղիղ հեռարձակումներ տիեզերքից, հրթիռների գործարկումից՝ «Ռոսկոսմոս»-ի փորձագետների և տիեզերագնացների մասնակցությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոսկոսմոս  


Վերնագիրի այլ պիտակները