Եվրոպայում այս տարվա տուրիստական սեզոնը հնարավոր է խափանվի

14:38   04 Մարտ 2021    264

Bloomberg հեղինակավոր հանդեսը գրում է, որ Եվրոպայում այս տարվա տուրիստական սեզոնը հնարավոր է խափանվի։

Ըստ լրատվամիջոցի տվյալների, դա կարող է լինել այն պատճառով, որ ԵՄ-ում չկա միասնական որոշում կորոնավիրուս հաղթահարածների կամ պատվաստվածների սերտիֆիկացման համար։ Պարբերականը մանրամասնում է, որ առաջիկայում, մինչեւ տուրիստական սեզոնի մեկնարկը, եվրոպական երկրների ղեկավարները ստիպված են լինելու կարգավորել այդ խնդիրը։

Հիշեցնենք, որ ներկա պահին Եվրոպական Հանձնաժողովը իրականացնում է միասնական թվային սերտիֆիկացման հարթակի մշակումը, որում կներբեռնվեն ճամփորդողների առողջական տվյալները, ինչպես նաեւ կորոնավիրուս հաղթահարածների եւ պատվաստում անցածների տվյալները։ Համակարգը պատրաստ կլինի երեք չորս ամսից։ Համակարգի մշակողները նաեւ մտադիր են լուծել հավաստագրերի իրավաբանական ձեւակերպման խնդիրը։ Մյուս կարեւոր հարցը «կովիդ-անձնագրերի» ներդրման հետ է կապված, քանի որ բժիշկները չունեն ընդհանուր մոտեցում, թե կորոնավիրուսի դեմ հակամարմինները մարդու օրգանիզմում որքան ժամանակ են պահպանվում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրոպա  


Վերնագիրի այլ պիտակները