Ադրբեջանը զգալիորեն բարելավել է իր դիրքերը տնտեսական ազատության վարկանիշում

15:05   04 Մարտ 2021    434

Տնտեսական ազատության առումով աշխարհի երկրների վարկանիշում Ադրբեջանը 2021-ին զբաղեցրել է 38-րդ տեղը՝ գնահատված 178 երկրների շարքում, և 6 կետով բարելավել իր դիրքը՝ 2020-ի համեմատ: Անցյալ տարի Ադրբեջանն առաջադիմել էր 16 կետով:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով վարկանիշին (Index of Economic Freedom 2021), որը հրապարակվում է The Heritage Foundation հիմնադրամի և The Wall Street Journal օրաթերթի կողմից, Ադրբեջանի վարկանիշը կազմել է 70,1 միավոր՝ նախորդ տարվա 69,3 միավորի դիմաց:

«Ադրբեջանը եվրոպական տարածաշրջանի 45 երկրների շարքում զբաղեցնում է 23-րդ տեղը», - ասված է զեկույցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները