«Ադրբեջանը տարածաշրջանում նոր դարաշրջանի դռներ է բացել». Էրդողան

16:11   04 Մարտ 2021    662

Լեգենդար հաղթանակով Ադրբեջանն իր հողերը բռնազավթումից ազատագրելը նոր դարաշրջանի դուռ բացեց տարածաշրջանում:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) տեսակոնֆերանսի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Էրդողանն ասաց, որ մենք պետք է օգնենք Ղարաբաղում ապահովել անվտանգություն և կայունություն և վերացնել 30 տարվա օկուպացիայի վնասները:

«Վստահ եմ, որ այս ընթացքում մենք որպես կազմակերպություն կկանգնենք Ադրբեջանի կողքին: Հավատում ենք, որ խաղաղության ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերով այն կդառնա տարածաշրջանի մաս», - ասել է Թուրքիայի ղեկավարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները