«Բացառիկ պրոֆեսիոնալ և միևնույն ժամանակ իսկական մարդ. համադրություն, որը մեր օրերում հաճախ չի հանդիպում». Զախարովան՝ Լավրովի մասին

16:20   04 Մարտ 2021    223

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատմել է, թե ինչպիսին է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքում և աշխատանքից դուրս:

«Անհատականություն, շնորհալի անհատականություն, բացառիկ մարդ... բացառիկ պրոֆեսիոնալ և միևնույն ժամանակ իսկական մարդ: Համադրություն, որը մեր օրերում հաճախ չի հանդիպում»,- Լավրովի մասին խոսելիս նշել է նա։

Միաժամանակ, Զախարովան պարզաբանել է, որ նախարարության աշխատակիցների կյանքն ու աշխատանքը անբաժան են։

Նա նաև հիշեցրել է, որ նախարարը բանաստեղծություններ է գրում: Գերատեսչության ներկայացուցչի խոսքով ՝ «Լավրովի պոեզիան իրական է», որի համեմատությամբ իր իսկ ստեղծագործական աշխատանքը պարզապես հոբբի է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Զախարովա  


Վերնագիրի այլ պիտակները