Ուկրաինայի վարչապետը հայտարարել է երկրում համավարակի 3-րդ ալիքի սկսվելու մասին

16:41   04 Մարտ 2021    268

Ուկրաինայում սկսվել է կորոնավիրուսային համավարակի երրորդ ալիքը:

Այս մասին հինգշաբթի, մարտի 4-ին, հայտարարել է վարչապետ Դենիս Շմիգալը, գրում է «Իզվեստիան»:

«Անհրաժեշտ է արձանագրել, որ Ուկրաինայում սկսվել է համավարակի երրորդ ալիքը», -ասել է Շմիգալը մամուլի ասուլիսի ժամանակ:

Ըստ քաղաքական գործչի, դեպքերի թիվն օրեցօր ավելանում է, ուստի Ուկրաինան կարող է վերադառնալ արգելափակման մոդելին: Միևնույն ժամանակ, վարչապետը ընդգծել է, որ հասարակությունը, ձեռներեցներն ու իշխանությունները «ուժասպառ են» եղել համավարակի ֆոնին ներդրված սահմանափակումներից, և միակ ելքը պատվաստումն է:

Այնուամենայնիվ, Շմիգալը հիշեցրել է պատվաստանյութերի պակասի մասին ամբողջ աշխարհում և կոչ է արել քաղաքացիներին լինել բարեխիղճ և պահպանել հակահամաճարակային միջոցառումները: Բացի այդ, վարչապետը չի բացառել վարակման նոր ալիքները, բայց հավաստիացրել է, որ իշխանությունները մտադիր են ամեն ջանք գործադրել իրավիճակի վատթարացումից խուսափելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները