Ինչպես
Hayatsk.info-ին հայտնել են՝ Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամլուլի ծառայության վարչությունում, նամակում նշված է, որ օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի տարածքներում ականների և մյուս չպայթված զինամթերքի առկայությունը լուրջ վտանգ է ներկայացնում ադրբեջանցի զինծառայողների և քաղաքացիական անձանց առողջության համար։ Նշված է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ընդունված եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի Հանրապետության տարածքներում՝ ականների պայթյունների հետևանքով զոհվել են 15 քաղաքացիներ, ներառյալ 9-ը քաղաքացիական անձինք և լուրջ վնասվածքներ է ստացել 65 մարդ, այդ թվում նաև 8 քաղաքացիական անձ։
Նամակում ընդգծվում է, որ Ադրբեջանի ազատագրված տարածքներում ականներով զանգվածային ախտոտումները լուրջ խոչնդոտներ են ստեղծում՝ այդ տարածքներում մասշտաբային վերականգնողական աշխատանքների անցկացման համար։
Նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել է այն մասին, որ Հայաստանը հրաժարվելով ականապատված տարածքների հետ կապված ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնելուց՝ լրջորեն խախտում է միջազգային հումանիտար իրավունքից բխող իր պարտավորությունները։
Այստեղ ընդգծվում է նաև, որ Հայաստանի կողմից տեղադրված ականների պայթունների հետևանքով մարդկանց զոհվելը հանդիսանում է ռազմական հանցագործություն։
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի և Անվտանգության խորհրդի փաստաթղթի հետ կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով.
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ջեյհուն-Բայրամով