Բայդենը հույս ունի՝ հաջորդ գարնանը Ամերիկան վերադարձած կլինի բնականոն կյանքին

17:20   04 Մարտ 2021    461

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս ունի, որ արդեն հաջորդ գարնանը ամերիկացիները հնարավորություն կունենան վերադառնալու բնականոն կյանքի, որով ապրում էին կորոնավիրուսից առաջ։

Բայդենը ասել է, որ իրականում չգիտեն, թե երբ ամերիկացիները կկարողանան վերադառնալ բնականոն կյանքի, սակայն ինքն անձամբ հույս ունի, որ արդեն հաջորդ տարվա գարնանը դա տեղի ունեցած կլինի։ ԱՄՆ նախագահը նաեւ ասել է, որ իր վարչակազմը այժմ փորձում է առաջընթաց գրանցել կորոնավիրուսի դեմ պայքարում, ժառանգություն ստացած փնթի վիճակը շտկելով։

Հասկանալի է, որ նա ակնարկել է նախագահ Թրամփի վարչակազմի՝ կորոնավիրուսի դեմ մղած ոչ արդյունավետ եղանակը, քննադատելով այն։ ԱՄՆ նախագահը նաեւ ասել է, որ հիմա պետք է շարունակել պահպանել զգոնությունը՝ պահպանելով բոլոր բժշկական ցուցումները։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները