«Microsoft»-ը մեղադրել է չինացի ցանցահեններին ամերիկյան ընկերությունների վրա կիբերհարձակումներ իրականացնելու մեջ

17:26   04 Մարտ 2021    427

Չինացի հաքերները հարձակմեն են ենթարկել Microsoft Exchange Server-ի փաստարկղների տեղական տարբերակների սերվերը, փորձելով ստանալ տեղեկություններ ամերիկյան տարբեր կազմակերպությունների վերաբերյալ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Microsoft ընկերությունը։

Խոսքը Hafnium հաքերական խմբի մասին է։ Ցանցահենները ցանկացել են տեղեկատվություն կորզել ինֆեկցիոն հիվանդությունների հետազոտությամբ զբաղվողների մասին, ինչպես նաեւ՝ իրավաբանական ընկերությունների, բուհերի, ոչ կառավարական կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների եւ այլ կազմակերպությունների վերաբերյալ։

Ամերիկյան տեխնոլոգիական հսկայում կարծում են, որ այս հաքերական խմբին աջակցում են չինական իշխանությունները։ Հաքերային հարձակումները իրականացվել են երեք փուլով։ Նախ հաքերները հասանելիություն են ձեռք բերել Exchange սերվերի հանդեպ՝ գողացված գաղտնաբառերի օգնությամբ, կամ էլ նախկինում չբացահայտված թերությունները օգտագործելով, որից հետո արդեն վնասատու սկրիպտ են ստեղծել՝ կոտրված սերվերի հեռավար կառավարման համար։

Այնուհետեւ արդեն, այդ հեռավար հասանելիությունը ամերիկյան սերվերների հանդեպ օգտագործել են, որպեսզի գողանան տեղեկություններ։ Չի մանրամասնվում, թե արդյոք հնարավոր է եղել գողանալ ինֆորմացիան, որը հետաքրքիր է եղել ցանցահենների համար, կամ թե որ կազմակերպություններն են եղել ցանցահենների թիրախում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Microsoft  


Վերնագիրի այլ պիտակները