Իտալիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի «նիգերիական» շտամմը

17:31   04 Մարտ 2021    390

Իտալիայի Լոմբարդիա նահանգի Բրեշիա քաղաքում հայտնաբերվել է կորոնավիրուսի «նիգերիական» շտամմը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ANSA լրատվական գործակալությունը։ Մասնագետների կարծիքով «նիգերիական» շտամմին բնորոշ են մուտացիաները, որոնց դեմ գոյություն ունեցող պատվաստանյութերը հնարավոր է արդյունավետ չլինեն։

Նշենք, որ կորոնավիրուսի նիգերիական շտամմը հայտնաբերվել էր դեռ դեկտեմբեր ամսին, Նիգերիայի Օսուն քաղաքում երկու պացիենտների փորձանմուշների ստուգման ժամանակ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները