Գերմանիայում մարտի 8-ից կարանտինային որոշ սահմանափակումներ կմեղմացվեն

18:02   04 Մարտ 2021    349

Գերմանիայի իշխանությունները համաձայնել են մարտի 8-ից սկսել մեղմացնել սահմանափակումները կորոնավիրուսի ցածր մակարդակ ունեցող շրջաններում, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Մարտի 8-ից կարող են բացվել մանրածախ առևտրով զբաղվող խանութներն այն շրջաններում, որտեղ հիվանդացությունը 100 հազար բնակչի հաշվին շաբաթական 50 նոր դեպքից ցածր է, իսկ ավելի մեծ հիվանդացության դեպքում՝ առցանց պատվերների միջոցով: Բացի դա, 50-ից բարձր հիվանդացության դեպքում կարող են բացվել թանգարանները, պատկերասրահները, կենդանաբանական և բուսաբանական այգիները, եթե այցելությունները կիրականացվի հերթագրմամբ և այցի փաստաթղթավորմամբ»,- ասել է նա չորեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ կորոնավիրուսի հարցով տարածաշրջանային ղեկավարների հետ հանդիպումից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միևնույն ժամանակ, ըստ նրա, հաճախորդների թվի սահմանափակումներ կլինեն: Ինչպես առաջին ալիքից հետո էր՝ հաճախորդների թույլատրելի թիվը կհաշվարկվի ըստ տվյալ վայրի տարածքի:

Մերկելի խոսքով՝ եթե երկու շաբաթվա ընթացքում տարածաշրջանում նկատվի կայուն կամ նվազող հիվանդացություն, հնարավոր են նոր մեղմացումներ:

Սահմանափակումների մեղմացման մասին որոշումները կկայացվեն երկրի տարածաշրջանային իշխանությունների կողմից, մինչդեռ կարանտինի ազգային ռեժիմը կշարունակի գործել մինչև մարտի 28-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները