«Վրացական երազանք»-ը հստակեցրել է` որ դեպքում կհամաձայնի արտահերթ ընտրությունների գնալ

18:41   04 Մարտ 2021    344

Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահ Միխայիլ Սարջվելաձեն հերթական անգամ բացատրել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պատրաստ է անցկացնել արտահերթ ընտրություններ, եթե ընտրությունների արդյունքների հաշվարկման ընթացքում հաստատվի 1 տոկոսից ավելի սխալ:

Այս մասին գրում է Грузия Онлайн պորտալը: Սարջվելաձեի խոսքերով` ընդդիմության մի քանի առաջնորդների հայտարարությունները, թե ընտրությունները կեղծվել են, բավարար պայման չեն նոր ընտրություններ անցկացնելու համար, դրա համար անհրաժեշտ է հիմնավորում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ինչ էլ որ ասեն արտահերթ ընտրությունների մասին, հարցը շատ պարզ է: Երկու կողմերը ընդհանուր հայտարարի չեն եկել, թե արդյոք ընտրությունները լավ են անցել կամ վատ: Լավն ու վատը նշանակում են՝ արդյո՞ք ազդեցություն եղել է վերջնական արդյունքի վրա: Մի կողմն ասում է, որ ազդեցություն եղել է, մյուսն ասում է հակառակը: Ինչպե՞ս լուծել խնդիրը այս դեպքում: Դա շատ պարզ է. պետք է ճշմարտությունը հաստատել: Եթե պարզվի, որ ընտրությունները վատ են անցել, և ավելի քան 1 տոկոսի սխալ է եղել, ապա մենք ասել ենք, որ այս դեպքում կանցկացվեն արտահերթ ընտրություններ»,-ասել է Միխայիլ Սարջվելաձեն:

Հիշեցնենք, որ Վրաստանում հոկտեմբերի 31-ին տեղի են ունեցել երկրի խորհրդարանական ընտրությունները, խորհրդարան են անցել 7 կուսակցություն և երկու քաղաքական դաշինք. իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը (48,15% ձայն), «Ուժը միասնության մեջ է» դաշինքը` (27,14%), «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը (3,78%), «Լելո» կուսակցությունը` (3,15%), «Աղմաշենեբելի ռազմավարություն» դաշինքը` (3,15%), «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը` (3,14%), «Գիրչի» կուսակցությունը` (2.89%), «Քաղաքացիներ» կուսակցությունը` (1,33%) և Լեյբորիստական կուսակցությունը (1%): Ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են իրենց մանդատներից, խորհրդարանում մնացել է միայն իշխող` «Վրացական երազանք» կուսակցության խմբակցությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները