ԱՄՆ-ը եւ Բրիտանիան պայմանավորվել են չորս ամսով դադարեցնել ամերիկյան պատասխան տուրքերը

20:56   04 Մարտ 2021    363

ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան, ինքնաթիռների սուբսիդավորման շուրջ երկարատեւ վեճի հետ կապված, պայմանավորվել են չորս ամսով դադարեցնել ամերիկյան պատասխան տուրքերը այնպիսի ապրանքների համար, ինչպիսին է շոտլանդական վիսկին:

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ վարչակազմը տուրքեր էր սահմանել ԵՄ-ից ստացվող մի շարք սննդամթերքների, գինու եւ ոգելից խմիչքների, այդ թվում՝ շոտլանդական վիսկիի համար, որը, ըստ ոլորտի ներկայացուցիչների, սպառնալիքի տակ է դնում դրա ապագան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Միացյալ Թագավորությունը եւ Միացյալ Նահանգները պայմանավորվել են տուրքերի քառամսյա կասեցման մասին, որպեսզի թեթեւացնեն արդյունաբերության բեռը եւ Համաշխարհային առեւտրի կազմակերպությունում վաղեմի վեճերը լուծելու միասնական համարձակ քայլ կատարեն»,- ասված է համատեղ հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները