Եվրոպական 43 երկրներում հայտնաբերվել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամը. ԱՀԿ

21:08   04 Մարտ 2021    326

Կորոնավիրուսային վարակի «բրիտանական» շտամը (B.1.1.7) հայտնաբերվել է եվրոպական 43 երկրներում, «Հարավաֆրիկյան» (B.1.351) տարբերակը՝ 26-ում, «բրազիլական» (P1)-ը՝ 15-ում: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլուգեն Կոպենհագենում կայացած ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է դադարեցնել վիրուսի տարածումը՝ պատվաստելով բնակչությանը: Նա հավելել է, որ այս մեթոդը ցույց է տվել իր արդյունավետությունը. Ռիսկային խմբերի մեծ մասում հոսպիտալացման և մահվան դեպքերի քանակը զգալիորեն կրճատվում է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միևնույն ժամանակ, Կլուգեն նշել է, որ պատվաստումը ժամանակ է պահանջում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները