Etihad-ը հայտնել է 2020թ. 2,7 միլիարդ դոլարի եկամուտների մասին՝ նախորդ տարվա 5,6 միլիարդի դիմաց, կտրուկ անկումը նա վերագրել է «ճանապարհորդող մարդկանց զգալի քիչ քանակին», քանի որ աճող համավարակը վնասներ է հասցրել ավիափոխադրումներին, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Բայց ավիաընկերությունը, որը Մերձավոր Արեւելքի առաջատար ավիափոխադրողներից մեկն է, ֆինանսական կորուստների էր բախվել շատ առաջ, քան համավարակը կավերեր համաշխարհային ավիացիոն արդյունաբերությունը: 2016 թվականից Etihad-ը կորցրել է ընդհանուր առմամբ 5,62 միլիարդ դոլար, քանի որ ակտիվորեն բաժնեմասեր է գնել Եվրոպայից մինչեւ Ասիա ավիաընկերություններում, որպեսզի մրցակցի տարածաշրջանի այլ առաջատար ավիաընկերությունների հետ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ