Աշխարհում պարենի գներն աճում են իններորդ ամիսն անընդմեջ

21:43   04 Մարտ 2021    410

Պարենահումքային ապրանքների համաշխարհային գներն աճում են իններորդ ամիսն անընդմեջ, առաջին հերթին բարձրացել Է շաքարի եւ ձեթերի արժեքը:

Ինչպես մարտի 4-ին հայտարարել Է Միավորված ազգերի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (ՖԱՕ), ՖԱՕ-ի պարենային գների ինդեքսի միջին մեծությունը, ինդեքս, որն արտացոլում Է պարենի հիմնական տեսակների միջազգային գների ամսական փոփոխությունները, փետրվարին կազմել Է 116 կետ, ինչը 2,4 տոկոսով ավելի, քան հունվարին:

Ձեթերի գների ինդեքսն ավելացել Է 6,2 տոկոսով՝ հասնելով 2012 թվականի ապրիլից ի վեր ամենաբարձր ցուցանիշին: Շաքարի գների ինդեքսը հունվարի համեմատությամբ աճել Է 6,4 տոկոսով, քանի որ «հանգուցային ատադրող երկրներում արտադրության նվազումը, ինչպես նաեւ ուժեղ ներմուծման պահանջարկն Ասիայից մշտական անհանգստություն են հարուցել համաշխարհային մատակարարումների կրճատման առիթով»: Հացահատիկների գների ինդեքսը մեկ ամսում աճել Է 1,2 տոկոսով, մսինը՝ 0,6 տոկոսով, կաթնամերքինը՝ 1,7 տոկոսով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները