Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին՝ «Ենի Ազերբայջան» կուսակցության 7-րդ համագումարում՝ իր ելույթում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը:
«Միևնույն ժամանակ, մեր հաջող էներգետիկ քաղաքականությունը, տրանսպորտային քաղաքականությունը ոչ միայն հանգեցրին էներգետիկ և տրանսպորտային միջանցքների ստեղծմանը, միևնույն ժամանակ ստեղծեցին համագործակցության նոր ձևաչափեր տարածաշրջանում և լայն իմաստով Եվրասիական տարածաշրջանում», -ասել է պետության ղեկավարը:
Նա նշել է , որ այսօր աճում է այն երկրների թիվը, որոնք միանում են այդ նախագծերին և դրանք իրականացնում են Ադրբեջանի հետ միասին, և դա անխուսափելիորեն հանգեցնում է համագործակցության այդ երկրների միջև, նույնիսկ այն երկրների միջև, որոնք նախկինում միմյանց հետ ջերմ հարաբերություններ չեն ունեցել:
Նախագահը ընդգծել է, որ վերջին ժամանակներում մեր անցկացրած քաղաքականության աշխարհում ճիշտ վերլուծությունը և մեր գործունեության բարձր գնահատումը լիովին արտացոլում են ճշմարտությունը, և Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները նոր իրողություններ ստեղծեցին տարածաշրջանի համար: Համագործակցության նոր հնարավորություններ են առաջացել տարածաշրջանում: Ինչպես նաև, մեր երկրում ստեղծվել են շատ կարևոր պայմաններ՝ երկարաժամկետ խաղաղության ապահովման համար և նոր հնարավորություններ նոր ժամանակաշրջան մուտք գործելու համար:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Իլհամ-Ալիև