ԵՄ-ում սկսել են պատվաստման մասին վկայող անձնագրերի նախապատրաստումը

12:56   06 Մարտ 2021    359

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կոչ է արել Եվրամիության 27 անդամ երկրների կառավարություններին անհապաղ անցնել հակակորոնավիրուսային պատվաստումների վկայագրերի ներդրմանն ուղղված տեխնիկական աշխատանքի։

Պատվաստումների մասին վկայող անձնագրերը պետք է պատրաստ լինեն 2021 թվականի ամռանը, հայտնում է Reuters-ը։

Եվրահանձնաժողովում արդեն մարտի 17-ին մտադիր են ներկայացնել իրենց առաջարկները թվային կանաչ անձնագրերի հետ կապված։ Ծրագրվում է, որ փաստաթուղթը պարտադիր կդառնա պանդեմիայի ժամանակ ուղևորությունների համար։

Դրանից բացի, ծրագրվում է համագործակցություն տարբեր միջազգային կազմակերպությունների հետ՝ ԵՄ սահմաններից դուրս վկայագրերի տվյալների ճանաչման համար։

Ուրսուլա ֆոն դեր Լյայենը երկրների կառավարություններին ուղղված նամակում ընդգծել է, որ անհրաժեշտ է ստեղծել ոչ միայն իրավական բազա, այլևս ընդհանուր տեխնիկական ենթակառուցվածք։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները