Հանրապետականները փորձում են ավելացնել ճնշումները, երբ շինարարությունը վերսկսվի, գրում է Bloomberg-ը:
Ցանկացած սենատոր կարող է ձգձգել վերջնական քվեարկությունը, սակայն Սենատի հետախուզության հարցերի հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել Բերնսի թեկնածությանը, եւ, ինչպես ակնկալվում է, թեկնածությունը կհաստատվի:
Քրուզը պնդում է, որ ԱՄՆ վարչակազմը պետք է պատժամիջոցներ սահմանի մեծ թվով նավերի եւ ընկերությունների դեմ, որոնք, հանրապետականների խոսքով, բացահայտ օգնում են շինարարությանը: Նա պահանջում է, որպեսզի Պետդեպարտամենտը նոր զեկույց հրապարակի, որում կնշվեն պատժամիջոցների տակ հայտնված սուբյեկտները:
Իր հերթին, վարչակազմը նշում է, որ իրեն ժամանակ է պետք, որպեսզի ապացույցներ հավաքի նրանց մասին, թե ովքեր են մասնակցել շինարարությանը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԱՄՆ