Ուկրաինան եւ Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամ պետություններ․ Ստոլտենբերգ

14:42   06 Մարտ 2021    383

Վրաստանն ու Ուկրաինան երկրներ են, որոնք ունեն տարբեր աշխարհագրություն եւ պատմություն, սակայն նրանք ձգտում են անդամակցել ՆԱՏՕ-ին եւ դաշինքը նրաց կօգնի դրանում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Բրյուգգեի՝ Եվրոպայի քոլեջում ունեցած ելույթի ժամանակ։

Նա մասնավորապես ասել է, որ դաշինքի դռները բաց են եւ Բուխարեստում դաշինքում որոշում է կայացվել, որ Ուկրաինան եւ Վրաստանը կդառնան դաշինքի անդամներ։ Միաժամանակ սակայն Ստոլտենբերգը կոնկրետ ժամկետներ չի նշել։ Միայն ասել է, որ դաշինքին անդամակցելու համար, այդ երկրները պետք է համապատասխանեն դաշինքի ստանդարտներին։

Ստոլտենբերգը նշել է, որ Կիեւն ու Թբիլիսին պետք է շարունակեն բարեփոխումներն ու ամրապնդեն իրենց ինստիտուտները, իսկ առհասարակ ամեն մի երկիր ինքը պետք է որոշում կայացնի՝ անդամակցել դաշինքին, թե՝ ոչ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ստոլտենբերգ  


Վերնագիրի այլ պիտակները