Հաքերային հարձակումը հիմնված է վերջերս Microsoft Exchange ծրագրային ապահովման մեջ հայտնաբերված թերությունների վրա, որոնք հնարավորություն են տալիս գողանալ էլեկտրոնային փոստի գաղտնաբառն ու վնասել համակարգչային սերվերները ու հեռակա կարգով վերահսկողություն իրականացնել:
«Սա ակտիվ ապառնալիք է։ Մենք մտահոգված ենք, որ շատերն են տուժել», – նշել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսաքին, տեղեկացնում է
Hayatsk.info-ն։
Երեքշաբթի Microsoft ընկերության կողմից թերությունները նշելուց հետո հարձակումներն ավելի են ակտիվացել։
«Միացյալ Նահանգներում առնվազն 30 հազար կազմակերպություն՝ ներառյալ զգալի թվով փոքր բիզնեսներ, քաղաքներ և տեղական ինքնակառավարման մարմիններ, վերջին մի քանի օրվա ընթացքում ենթարկվել են հարձակման՝ «անսովոր և ագրեսիվ» չինական հաքերային խմբի կողմից», – նշել է համակարգչային անվտանգության մասնագետ Բրայան Կրեբսը։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Միացյալ-Նահանգներ