Boeing 737 MAX ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Նյուարկում

17:58   06 Մարտ 2021    387

«Ամերիկյան ավիաուղիներ»-ին պատկանող Boeing 737 MAX ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքում, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Գործակալության տվյալներով վթարային արտակարգ ազդանշանը հնչել է այն բանից հետո, երբ ինքնաթիռի կապիտանն անջատել է շարժիչներից մեկը՝ հնարավոր մեխանիկական խափանման պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինքնաթիռում, որը թռիչք է կատարել Մայամիից Նյուարկ, եղել են 95 ուղևոր և անձնակազմի վեց անդամ: Ոչ ոք չի տուժել։

«Ամերիկյան ավիաուղիներ»-ը նշել է, որ խնդիրները կապված չեն անսարքությունների հետ, որոնց պատճառով երկու Boeing 737 MAX ինքնաթիռներ կործանվել են 2018 և 2019 թվականներին: Իր հերթին, ԱՄՆ–ի Դաշնային ավիացիոն վարչությունը հայտարարել է, որ ինքնաթիռի վթարային վայրէջքի հետ կապված միջադեպը քննության կենթարկվի:

Վայրէջք կատարած ինքնաթիռը պատկանում է «Ամերիկյան ավիաուղիներ»-ին, որն այս ինքնաթիռի շահագործումը վերսկսել է 2020 թվականի դեկտեմբերի 29-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Boeing-737-MAX  


Վերնագիրի այլ պիտակները