Թաիլանդուհին հազվագյուտ համարվող կետի փսխուք է գտել, որը գնահատվում է մոտ 37,000 դոլար

18:20   06 Մարտ 2021    380

Թաիլանդում 49-ամյա Սիրիպորն Նիամրին լողափով զբոսնելիս ավազների մեջ պատահաբար կետի փսխուք է գտել (ճարպակետի աղիքներից արտազատվող մոմանման նյութ, որն օգտագործվում է օծանելիքի արտադրության մեջ)։

Թաիլանդուհու խոսքով՝ երբ նկատել է տարօրինակ իրը, որոշել է այն տուն տանել։ Ավելի ուշ բացահայտել է, որ 30 սմ լայնությամբ և 60 սմ երկարությամբ իր գտածոն գնահատվում է մոտավորապես 37,000 դոլար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հաջողակ կինը հայտնել է, որ այժմ իր տուն են ժամանում տարբեր փորձագետներ՝ գտածոյի իրական արժեքը գնահատելու համար և հույս է հայտնել, որ այն ֆինանսապես կթեթևացնի իր հոգսերը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները