Աստծուն ուղղված ամենամեծ վիրավորանքը մերձավորի նկատմամբ ատելությունն է․ Հռոմի պապ

18:29   06 Մարտ 2021    363

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սիրիայում և ամբողջ Մերձավոր Արևելքում խաղաղության կոչ է արել՝ մատնանշելով կրոնական պատերազմների անթույլատրելիությունը:

Իր ուղերձով Հռոմի պապը, որն այժմ առաքելական այցով գտնվում է Իրաքում, հանդես է եկել այսօր կայացած միջկրոնական հանդիպման ընթացքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Աշխարհի համար պետք են ոչ թե հաղթողներ, այլ եղբայրներ ու քույրեր, որոնք, չնայած անցյալի թյուրըմբռնումներին ու վերքերին, միասին առաջ կշարժվեն։ Եկեք աղոթք բարձրացնենք ամբողջ Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում խաղաղության համար»,- ասել է Հռոմի պապը։

Նա նշել է, որ «Աստծուն ուղղված ամենամեծ վիրավորանքը մերձավորի նկատմամբ ատելությունն է»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները